Կառավարության ծրագիրը կաջակցի սկսնակներին![]() 25 հունիսի 2012 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նոր ծրագիրն ուղղված է աջակցությանը փոքր ու միջին ձեռներեցությանը: Այդ մասին հունիսի 25-ին մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Ըստ նրա, մեկնարկային ձեռնարկությունների համար նախատեսված է խորհրդատվություն, հատուկ դրամաշնորհային միջոցներ ու նույնիսկ արտոնյալ վարկեր: «Աջակցությունը ՓՄՁ-ներին թույլ կտա ապահովել Հայաստանի տնտեսության առաջընթաց աճը այդ տնտեսվարող սուբյեկտների ճկունության հաշվին»,-ասել է նա: Գագիկ Մինասյանը նշել է նաև ՓՄՁ-ներին աջակցելու սոցիալական գործոնը, «քանի որ յուրաքանչյուր ժողովրդավարական պետություն բնութագրվում է առաջին հերթին ՓՄՁ-ների զարգացած շերտով»: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |