Գագիկ Մինասյան. Խորհրդարանն աճում է ժողովրդի հետ միասին![]() 25 հունիսի 2012 - 14:23 AMT PanARMENIAN.Net - «Խորհրդարանն աճում է հասարակության հետ միասին, իսկ մեր հանրությունը վերջին 20 տարում իրոք աճել է»,-հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը՝ մեկնաբանելով հինգերորդ գումարման խորհրդարանը: Ըստ նրա, այսօրվա «հասարակական միտքն» առավել համալիր է ըմբռնում այն խնդիրներն ու հարցերը, որ լուծում են պահանջում, այն նպատակները, որոնց հարկավոր է ձգտել: «Դա վերաբերում է նաև խորհրդարանին, որ իր աշխատանքի ընթացքում ևս աճել է և առավել լուրջ խնդիրներ է ստանձնում: Այդ տեսակետից, գտնում եմ, որ գործող խորհրդարանն առավել արդյունավետ կաշխատի»,-ասել է նա: Ըստ Գագիկ Մինասյանի, այսօրվա խորհրդարանում ներկայացված է ողջ քաղաքական խճանկարը և դա քննարկումների առավել բարձր մակարդակ է ապահովում: Բացի այդ, խորհրդարանում կան փորձառու պատգամավորներ, որոնք ծանոթ են ԱԺ աշխատանքի առաձնահատկություններին, առաջնահերթություններին ոլորտում: «Գտնում եմ, որ նոր խորհրդարանը կարդարացնի ժողովրդի ակնկալիքները»,-հայտարարել է պատգամավորը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |