2012թ. հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4,9%-ով, իսկ ծախսերը` 4,7%-ով![]() 29 հունիսի 2012 - 18:18 AMT PanARMENIAN.Net - 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կազմել են 341,8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 348 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 82,4%-ով և 74,8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 4,9%-ով կամ 16,1 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել էհարկային եկամուտների աճի հաշվին: 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4,7% ով կամ 15,6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 30,8%-ով անկում: 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6,2 մլրդ դրամ պակասուրդով` կիսամյակային ծրագրով նախատեսված 50,7 մլրդ դրամիդիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 22,9 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 29,0 մլրդ դրամ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |