Տնտեսագետը խորհուրդ է տալիս իշխանություններին արտաքին ցնցումներին դիմակայելու համար ավելացնել պետական պաշարները

Տնտեսագետը խորհուրդ է տալիս իշխանություններին արտաքին ցնցումներին դիմակայելու համար ավելացնել պետական պաշարները

PanARMENIAN.Net - Առաջատար փորձագետնորի կարծիքով 2012թ դեռևս լինելու է «պարենային ճգնաժամի» և ագֆլյացիայի տարի, և այդ առումով Հայաստանը պետք է մտածի պարենային անվտանգության բարձրացման մասին: Նման կարծիք հուլիսի 9-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: «Պետական պաշարները պետք է ավելացվեն գոնե առաջին անհրաժեշտության մթերքների գծով, որպեսզի նվազեցնեն Հայաստանի կախումը արտաքին ցնցումներից»,-ասել է նա:

Այս առնչությամբ տնտեսագետը հավելել է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում, մասնավորապես` սերմնաբուծության զարգացման ռազմավարության իրացման գծում, գրանցվել է առաջընթաց, սակայն «մենք առաջ ենք շարժվում կրիայի քայլերով», քանի որ վարելահողերի կեսից ավելին չի մշակվում: «Այս հարցում իշխանություններն ավելի վճռական պետք է լինեն»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---