Մասիս Մայիլյան. Ադրբեջանի զորավարժությունները շփման գծում կապված են Արցախում սպասվելիք ընտրությունների հետ![]() 11 հուլիսի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Ria.ru լրատվական գործակալությունն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Ադրբեջանը երեքշաբթի օրը զորավարժություններ է սկսել հայ-ադրբեջանական շփման գծում: ԼՂՀ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ զորավարժությունները, ամենայն հավանականությամբ, կապ ունեն հուլիսի 19-ին Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ. «Ընդհանրապես նման զորավարժություններ պարբերաբար անցկացվում են թե´ Հայաստանի ՊՆ –ի կողմից, թե´ Ադրբեջանի, սակայն, քանի որ հենց ընտրությունների ժամանակաշրջնում են տեղի ունենում զորավարժությունները, ապա դա կարելի է կապել միայն ընտրությունների հետ»: Մայիլյանը կարծում է, որ սա փորձ է ազդելու Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա. «Համոզված եմ, որ դա իրենց չի հաջողվի, և այստեղ ընտրությունները նորմալ կանցնեն ու ժողովուրդը ևս մեկ անգամ կհաստատի իր հավատարմությունը ժողավրդավարական արժեքներին»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |