ԱՄՆ-ում քննում են HSBC բանկի պաշտոնյաների մեղսակցության հարցը մեքսիկական մաֆիայի փողերի լվացմանը

ԱՄՆ-ում քննում են HSBC բանկի պաշտոնյաների մեղսակցության հարցը մեքսիկական մաֆիայի փողերի լվացմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ կառավարությունը քննում է HSBC բանկի պաշտոնյաների մեղսակցության հարցը մեքսիկական թմրանյոթերի տարածմամբ զբաղվող մաֆիայի փողերի լվացմանը: Ինչպես հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը, խոսքը գնում է Մեքսիկայում աշխատող բանկի բաժանմունքի մասին, քննությունը վարում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Բանկի աշխատակիցներին կասկածում են այն բանում, որ նրանք թաքցրել են կանխիկ մեծ գումարների շարժը ԱՄՆ ու Մեքսիկայի միջև:

Ըսն որում, բանկի ղեկավարությունը աջակցում է քննությանը: HSBC-ին արդեն խոստովանել է իր սխալները ու թերությունները բանկային գործողությունների վերահսկողության համակարգում:

Մինչդեռ ԱՄՆ կառավարությունն արդեն իսկ զգուշացրել էր ֆինանսական հաստատություններին Մեքսիկայից ստացվող կանխիկ մեծ գումարների մանրակրկիտ ստուգման անհրաժեշտության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---