Ըստ Տիգրան Դավթյանի, տարեվերջին Հայաստանում կգրանցվի արդյունաբերության 10 տոկոս աճ![]() 17 հուլիսի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Վերջին մի քանի տարիներին արդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Այդ մասին հուլիսի 17-ին Չարենցավանում ամրանների արտադրության «Ասկե գրուպի» նոր գործարան այցելելուց հետո հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Այս տարի մենք արդեն 14-15-տոկոսանոց աճ ունենք արդյունաբերության ոլորտում: Կարծում եմ, աճի բարձր տեմպերը կպահպանվեն, տարեվերջին ակնկալվում է ավելի քան 10 տոկոս աճ»,-ասել է նա: Նախարարը նշել է, որ արդյունաբերության զարգացումը վերջին մի քանի տարիներին ցույց է տալիս, որ ՀՀ էկոնոմիկան այժմ առավել «տրամաբանական է», քան ճգնաժամից առաջ, քանի որ այսօր լուրջ դերակատարություն ունեն հենց արդյունաբերությունն ու արտահանումը: Partner news Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը Partner news |