Վրաստանում ՃՏՊ արդյունքում երեք հայ է զոհվել![]() 18 հուլիսի 2012 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Ախալքալաքի-Բաթում ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Բարդուբան գյուղի մոտ, ըստ Վրաստանի իշխանությունների հաղորդագրության, զոհվել են Վրաստանի երեք հայազգի քաղաքացիներ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, զոհվել են Նաիրա Թումասյանը (1982թ.), Զինավոր Ֆյոդորովը (1985թ.) և Զիմա Ֆյոդորովը (2008թ.): ՃՏՊ-ն տեղի է ունեցել ուղևորատար մեքենայի և միկրոավտոբուսի բախման արդյունքում: Skoda մակնիշի ավտոմեքենան բախվել է BMW-ին, որից հետո՝ Ախալցիխե-Քութաիսի երթուղով ընթացող միկրոավտոբուսին: Բախման արդյունքում բռնկվել է երթուղային տաքսին, հրդեհ է սկսվել: Զոհվել են վարորդն ու վեց ուղևորներ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |