Արցախի ժողովրդավարական ընտրություններն Էշթոնի սրտով չեն, նա նախընտրում է իշխանության ժառանգաբար փոխանցումն Ադրբեջանում 19 հուլիսի 2012 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արցախում անցնում են հերթական նախագահական ընտրությունները, ԼՂՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն երեք թեկնածուների միջև: Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախագահ Վիտալի Բալասանյանը և Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը: ԼՂՀ ընտրություններին հետևում են տասնյակ միջազգային դիտորդներ և ոչ միայն չճանաչված Մերձդնեստրից, Հարավային Օսեթիայից և Աբխազիայից, այլ նաև Չեխիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Արգենտինայից, Ուրուգվայից, Կանադայից և այլ երկրներից: Այդ ֆոնի վրա բավականին անակնկալ հնչեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով Գերագույն նախագահ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հայտարարությունը կապված Արցախի ընտրությունների հետ: «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում տեղի են ունենալու «նախագահական ընտրություններ»: Վերահաստատում եմ, որ Եվրոպական միությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավական դաշտը, որի համաձայն դրանք տեղի են ունենլու: Վերոնշյալ «ընտրությունները» չպետք է վնասեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին որոշմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր համաձայնեցված շրջանակներում: Վերահաստատում եմ Եվրոպական միության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձեռնարկած կայուն ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կողմերին կոչ եմ անում առավել մեծ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի ուղղությամբ` հիմնվելով Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք թույլ կտան հաղթահարել ստատուս-քվոն: Վերահաստատում եմ այս ուղղությամբ աջակցություն ցուցաբերելու ԵՄ-ն պատրաստակամությունը»,-ասվում է Էշթոնի հայտարարության մեջ: Պարզվում է, որ ԵՄ արտաքին քաղաքականության համար պատասխանատու Էշթոնը, որը միշտ հանդես է գալիս ժողովրդավարության և մարդու իրավունքների օգտին, գտնում է, որ նորմալ ժողովրդավարական ընտրություններն Արցախում կարող են տեսականորեն խանգարել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին: Այսինքն «ընտրությունների» իմիտացիան արևելայն սուլթանաթի վերածված Ադրբեջանում, երբ իշխանությունը փոխանցվում է հորից որդուն, դա նորմալ է, դա չի խանգարում բանակցություններին, իսկ նորմալ ժողովրդավարական ընտրությունները մրցակցային հիմքի վրա Արցախում՝ խանգարում են: Չէինք ցանկանա ավելորդ անգամ հիշեցնել Էշթոնին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այլ ուղղակի կհարցնենք՝ իսկ ինչպե՞ս է նա պատկերացնում իրեն անկախ Արցախի կյանը: Ի՞նչ հիմքի վրա այնտեղ պետք է ձևավորվի իշխանությունը որպեսզի Եվրամիությունը ճանաչի դրանք՝ այն ժառանգաբար փոխանցելո՞վ, ինչպես դա արվում է Ադրբեջանո՞ւմ: Դե արի նման հայտարարություններից հետո մի հավատա, որ «ժողովրդավարական» պետությունների բարձրագույն ղեկավարների քաղաքականության մեջ գերակշռում են «երկակի չափանիշները», և որ հանուն իրենց էներգետիկ շահերի նրանք պատրաստ են աչք փակել ոչ միայն մարդու իրավունքների խախտման ու ժողովրդավարական ազատությունների ոտնահարման, այլ նույնիսկ հանցագործությունների վրա: Ինչպես ասվում ՝ «Նավթը սիրում է խաղաղություն, իսկ աշխարհը նավթ է սիրում»: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |