Վարչապետ. Հայ-իրանական համատեղ նախագծերը կառավարության ուշադրության կենտրոնում են

Վարչապետ. Հայ-իրանական համատեղ նախագծերը կառավարության ուշադրության կենտրոնում են

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, շնորհավորելով դեսպանին պաշտոննստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք: «Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները և պարտավորենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է ՏիգրանՍարգսյանը:

Վարչապետը նշել է, որ հայ-իրանական համատեղ ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և Հայաստանը լի է վճռականությամբ՝ դրանքհասցնելու իրենց տրամաբանական ավարտին:

Դեսպանը նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ ևվարչապետին փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմիի ջերմ ողջույնները: Մոհամմադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն էտալիս Հայաստանի հետ հարաբերություններին և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ դրանց հետագա զարգացման համար:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին՝ առկա է այն ընդլայնելու մեծ ներուժ:

Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի,նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները:

Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, մասնավորապես, հեռանկարային է համարվել համագործակցությունը ոսկերչության, դեղագործության, անանսապահության բնագավառներում: Կողմերը կարևորել են զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերը և հայ-իրանական միջմարզայինհամագործակցության զարգացումը:

Վարչապետը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը նպաստում էտարածաշրջանում կայունության ապահովմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---