Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի այս տարի տեղի կունենա Սոֆիայում

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի այս տարի տեղի կունենա Սոֆիայում

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին: Վարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի դուք հաջողությամբ կարողանաք իրականացնել Ձեր առաքելությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Երկու բարեկամական երկրների միջև հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի զարգացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը, որն այս տարի տեղի կունենա Սոֆիայում:

Գեորգի Կարաստամատովը Տիգրան Սարգսյանին է փոխանցել նաև Բուլղարիա այցելելու իր գործընկերոջ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հրավերը:

Դեսպանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում Բուլղարիայում կազմակերպվելու են Հայաստանի մշակութային օրեր:

Partner news
 Ուշագրավ
«Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը
Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ
Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար
Partner news