«Արմավիայում» չեն բացառում, որ հնարավոր են շահարկումներ Հալեպ-Երևան տոմսերի հարցում![]() 20 հուլիսի 2012 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Պատասխանելով սիրիահայ հասարակության հայտարարությանը, որի համաձայն սփյուռքի նախարարության միջոցով «Արմավիա» ընկերությանը նամակ է ուղարկվել՝ ընկերությունը հայտարարում է, որ նման նամակ չի ստացվել: «Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին Հալեպ-Երևան ուղղությամբ տոմսերի բարձր գների մասին, ապա ընկերությունը հերքում է այդ տեղեկությունները, որպես իրականությանը չհամապատասխանող»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ավիատոմսերի վաճառքով Սիրիայում զգաղվում են գործակալները: Ավիաընկերությունն առաջարկում է նրանց հասցեագրել Հալեպ-Երևան-Հալեպ չվեթրի ավիատոմսերի գների և վաճառքի հետ կապված հարցերը: «Արմավիայի» Հալեպ-Երևան ուղղության բոլոր տոմսերը վաճառված են մինչև օգոստոսի վերջ, ինչը չի բացառում, որ կարող են վերավաճառողներ լինել: Ընկերությունը գտնում է, որ այս դեպքում պետք է գործեն հատուկ ծրագրեր: «Արմավիան» իր անմիջական իրավունքներից բացի այլ իրավունքներ և արտոնություններ չունի»,-ասվում է հաղորդագության մեջ: Partner news Ֆինանսների նախարարը հայտնեց, որ «Արմավիան» այլ պարտատերեր էլ են դատի են տվել Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Partner news |