Ներդրողներն արդեն հետաքրքրվում են «Զվարթնոց» օդանավակայանի ԱՏԳ-ոով![]() 23 հուլիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Պոտենցիալ ներդրողներն արդեն իսկ շահագրգռված են «Զվարթնոց» օդամավակայանում ազատ տնտեսական գոտու կազմակերպմամբ: Այդ մասին հուլիսի 23-ին Երևանում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Մենք մտադիր ենք հայտեր ստանալ այն ընկերություններից, որոնք ցանկանում են աշխատել այս ԱՏԳ-ներում»,-ասել է նա: Նախարարը հիշեցրել է, որ աշնանը 2012թ. ապրիլի 26-ին նախարարության և «Սիտրոնիկս Հայաստան» ընկերության միջև ստորագրված պայմանագրով, հանրապետության տարածքում կգործարկվի առաջին ազատ տնտեսական գոտին: Տիգրան Դավթյանը նաև նշեց, որ Հայաստանը ցանկանում է ազատ գոտում նոր ընկերությունների տեսնել նոր տեխնոլոգիաներով օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ: Հայաստանի կառավարությունը փետրվարի 2-ին հաստատեց «ՌԱՕ Մարս» և «Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին նախագիծը, ինչպես նաև «Սիտրոնիկսի» հայտը կառավարչի կարգավիճակի համար: Նախագծում ներդրվել է 10 մլն դոլար: ԱՏԳ ձևավորման պարտադիր պայմաններից է արտահանմանը միտված արտադրանքը Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |