Հունիսին հավելաճ է գրանցվել հանգստի կազմակերպման և բուժսպասարկման ոլորտներում![]() 24 հուլիսի 2012 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2012թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է սակագների 0.4% հավելաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ոլորտի 0.6%, հանգստի կազմակերպման 1.6%, բուժսպասարկման 1.7% ծառայությունների սակագների հավելաճով: Նշված ժամանակահատվածում կենցաղային բնույթի ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, հանրային սննդինը` 0.1%-ով, բնակարանային-կոմունալ ծառայություններինը` 0.2%-ով, տրանսպորտինը`0.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է իրավական ու բանկային ծառայությունների սակագների 0.6% նվազում, իսկ կապի և կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում 2012թ. հունիսին մայիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.6% հավելաճ, իսկ մյուս 6-ում ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագների հավելաճը կազմել է 0.5%: Partner news «Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ Կբացվի Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար Partner news |