Հայաստանն ու Չինաստանը մտադիր են համագործակցել տրանսպորտի և կապի ոլորտում26 հուլիսի 2012 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Գագիկ Բեգլարյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Չինաստանի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բանգավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան այդ ոլորտում նոր համագործակցություն սկսելու և շարունակելու համար: Դեսպանը համաձայնել է նախարարի հետ` նշելով, որ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լայն հեռանկարներ, քանի որ Պեկինի և Երևանի միջև խորը բարեկամական հարաբերություններ են հաստատվել: Նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ, որոնց շուրջ Չինաստանը կցանկանար համագործակցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչպես նաև նշել է, որ նախարարությունը ևս կներկայացնի իր առաջարկությունների ցանկը: Դեսպանը հայտնել է իր աջակցությունն ու պատրաստակամությունը` նախարարության կողմից ներկայացվող առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ Նոյեմբերյանի ղեկավար կազմը հայտարարել է՝ չի աջակցում սահմանազատման գործընթացին Նշվում է, որ նրանք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն այս գործընթացը փաստացի ՀՀ կողմից միակողմանի զիջում է |