Լևոն Շիրինյան. Ռուսաստանն օգնեց կազմավորվել Վրաստանին, նա էլ կօգնի փլուզել այն![]() 14 օգոստոսի 2012 - 12:51 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանն օգնել է կազմավորվել Վրաստանին, նա էլ կօգնի փլուզել այն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրնյանը: Որպես օրինակ նա բերել է Վրաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսեթիան կորցնելը, քանի որ Թբիլիսին որոշել էր առճակատել Մոսկվայի հետ: Այդ առումով նա հավելել է, որ հիմա Վրաստանում նույնպես կան երկու կետեր` հայաբնակ Ջավախքը և ադրբեջանաբնակ Մառնեուլին: Անդրադառնալով 2008-ի իրադարձություններին` Շիրինյանը նշել է, որ Արևմուտքն ուղղակի օգտագործել է Վրաստանին իր նպատակների համար, որպեսզի ստուգի` կգնա Ռուսաստանն ուժի կիրառման հանուն իր շահերի պաշտպանության: «Սահակաշվիլիին ուղորդեցին ռուսական տանկերի վրա, որպեսզի ստուգեն Ռուսաստանի արձագանքը»,- ասել է նա: Շիրինյանը նաև նշել է, որ Հայաստանը 2008-ի օգոստոսին պետք է ավելի սերտ համագործակցեր Ռուսաստանի հետ` հաշվի առնելով իր ազգային շահերը: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |