ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ. ԱՌԱՆՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՆԱՐԻՆ ԵՆ 5 փետրվարի 2005 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների ձեւաչափը խեղաթյուրված է, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա կարծիքով` բանակցությունների գործընթացը հիմնված է Հայաստանին ագրեսիայում մեղադրելու Ադրբեջանի փորձերի վրա: «Մենք տեսնում ենք բանակցային գործընթացը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ բանակցությունների հարթության վրա», - ասել է նախարարը: «Հայաստան-Ադրբեջան ձեւաչափը դժվար թե կարելի է անվանել հակաարդյունավետ, սակայն առանց Ղարաբաղի մասնակցության բանակցային գործընթացն անհնարին է»,- հայտարարել է Արմեն Մելիքյանը: Բացի այդ, ինչպես նշել է նախարարը, «Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել եւ չի մասնակցում տարածքների վերադարձման կամ զորքերի դուրսբերման վերաբերյալ որեւէ բանակցությունների»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |