Նավթը թանկանում է ԱՄՆ-ից նորությունների ֆոնին

Նավթը թանկանում է ԱՄՆ-ից նորությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները նախօրեին ավելացել են ԱՄՆ մեծածախ պահեստներում հումքի պաշարների վիճակագրության ֆոնին, որը հրապարակվել է նախօրեին երկրի էներգետիկայի նախարարության կողմից, ինչպես նաև ԱՄՆ դաշնային պահեստից ազդանշանների ֆոնին տնտեսության աջակցության միջոցների պատրաստակամության մասին:

Մոսկվայի ժամանակով 08:55 դրությամբ WTI (Light Sweet Crude Oil) ամերիկյան թեթև նավթի հոկտեմբերյն ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,71 դոլարով կամ 0,73 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 97,97 դոլար: Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.94 դոլարով կամ 0.82 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 115.85 դոլար:

ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները մեկ շաբաթում նվազել են 5,412 մլն բարելով կամ 1,5 տոկոսով` մինչև 360.746 մլն բարել:

Partner news
 Ուշագրավ
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում
Partner news