Հայ ֆերմերները 2012-ի սեպտեմբերից կրկին կարող են օգտվել արտոնյալ վարկերից

Հայ ֆերմերները 2012-ի սեպտեմբերից կրկին կարող են օգտվել արտոնյալ վարկերից

PanARMENIAN.Net - Արդեն 35 600 ֆերմերներ օգտվել են արտոնյալ գյուղատնտեսական վարկերից, որոնք սուբսիդավորվում են պետության կողմից գյուղատնտեսությանն աջակցելու ծրագրի շրջանակներում: Այդ մասին օգոստոսի 24-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Դրա հետ կապված նա նշել է, որ արդեն սեպտեմբերին ֆերմերներին կտրամադրվեն 7.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր Պետք է նշել, որ 2011-ին երկու փուլերով 25 200 ֆերմերներին տրամադրվել են 17.4 մլրդ դրամի արտոնյալ վարկեր, 2012-ին առաջին փուլով 9 100 շահառուներ ստացել են 7,4 մլրդ դրամի սուբսիդավորված վարկեր:

Արտոնյալ գյուղատնտեսական վարկերի առավելագույն չափսը կազմում է 3 մլն դրամ, 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով (4-6 տոկոսը կազմում են պետական սուբսիդիաները) 6 ամիս արտոնյալ ժամկետով, մարման ժամկետը` մինչև 2 տարի առանց վաղաժամ մարելու համար տուգանքների:

Partner news
 Ուշագրավ
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում
Նախօրեին ՀայՌուսգազարդ ընկերույունը դիմե«լ է Հանրային ծառայությունները կարգավորով հանձնաժողով և խնդրել է վերանայել գազի սակագինը
Partner news