«Չորրորդ ինքնիշխանություն». ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու գյուղնախարարը տհաճ խոսակցություն են ունեցել![]() 28 օգոստոսի 2012 - 09:52 AMT PanARMENIAN.Net - Ըստ «ՉԻ» տեղեկությունների, նախօրեին բավականին լարված մթնոլորտում առանձնազրույց են ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ու գյուղնախարար Սերգո Կարապետյանը:«Արթուր Բաղդասարյանր փորձել է հնարավորինս կոռեկտի ու չափավորի մեջ գյուղնախարարին հասկացնել, որ հանկարծ այնպես չստացվի, որ ոլորտում առկա բացթողումները ուղիղ հարված հասցնեն կամ իրենց ազդեցությունր թողնեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների ու գալիք նախագահական ընտրությունների վրա: Ավելին, Բաղդասարյանը Կարապետյանին ասել է, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի նախարարը գյուղատնտեսության ոլորտում առաջնորդվի ոչ թե իր սեփականություն հանդիսացող «Արտֆուդ» գործարանի շահերով, այլ ավելի շատ զբաղվի գյուղացիներին հուզող խնդիրներով, քանի որ 2013-ի հաշվետվությանը քիչ ժամանակ է մնացել: ՕԵԿ-ական շրջանակներում պտտվող նույն լուրերի համաձայն, Բաղդասարյանը` նախարար Կարապետյանին նաև հորդորել է շատ կարճ ժամանակահատվածում փակել «Արտֆուդի» պարտքերը և մեկ առ մեկ վճարել գյուղացիների հասանելիք գումարները: Իսկ հանդիպման ավարտին Բաղդասարյանը իրեն չի կորցրել ու կատակով փորձել է կոմպենսացնել շեֆական տվայտանքները` ասելով. «Դե, պարոն Կարապետյան, մի խելքը լավ ա, բայց երկու խելքը ավելի լավ ա, դրա համար ճիշտը նա է, որ չթողնենք` մեր վրա ավելորդ խոսակցություններ գան»: Թերթը հավելում է, որ մեկ այլ ճշտվող տեղեկատվության համաձայն էլ, այս հանդիպման հետ կապված որոշակի վերապահումներով վերևից խոսակցություն է եկել հենց Բաղդասարյանի վրա` Կարապետյանի հետ նման թեմաներ բացելու համար»,-գրում է թերթը: Partner news ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ՀՀԿ խմբակցության ղեկավարն ԱԺ ամբիոնից պատասխանեց այս օրերին ընդդիմության ներկայացուցիչների հնչեցրած քննադատություններին «Եթե իշխանությունների մեջ կան մարդիկ, ովքեր այդպես չեն անի, մենք նրանցից պետք է ձերբազատվենք»,- ասաց նա Քննարկմանը հրավիրված են ԱԺ պատգամավորները, վարչապետը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը Partner news |