Գագիկ Մինասյան. Հայաստանի համար գազի սակագինը պետք է համահունչ լինի տարածաշրջանային սակագներին

Գագիկ Մինասյան. Հայաստանի համար գազի սակագինը պետք է համահունչ լինի տարածաշրջանային սակագներին

PanARMENIAN.Net - Հայաստանի համար գազի սակագինը պետք է համահունչ լինի տարածաշրջանային սակագներին: Այս մասին օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Մի կողմից գազի գինը պետք է այնպիսին լինի, որպեսզի բավարարի տնտեսական շահույթին, և միաժամանակ համահունչ լինի տարածաշրջանային սակագներին»,-ասել է նա` մեկնաբանելով գազի սակագնի հնարավոր ավելացման ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Այս առնչությամբ նա հիշեցրել է հայտարարությունը, որն արվել է երկու երկրների նախագահների` Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի, հանդիպման արդյունքում:

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հանրապետություն ներմուծվող գազի սակագնի վերաբերյալ: «Այն պետք է ելնի գազի շուկայական գնի իրականությունից` բազմապատկված կամ բաժանված, Հայաստանին բնական գազով ապահովելու անհրաժեշտությանը և Հայաստանի տնտեսության արդյունավետության պահպանման պարագայում պետք է համապատասխանի տարածաշրջանային գներին»,-հայտարարել է Սերժ Սագսյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում:

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, 2013թ ռուսական գազի 1000 քմ գինը 180 դոլարից կարող է հասնել 320-ի: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներկայումս բանակցություններ է վարում «Գազպրոմի» հետ` գազի սակագների առնչությամբ:

2011-ից սկսած Հայաստանում գազի գները չեն փոխվել: Ներկայումս բնակչությունը 1քմ համար վճարում է 132 դրամ, իսկ կազմակերպությունները, որոնք ամսական օգտագործում են ավելի քան 10 հազար քմ, յուրքանչյուր 1000քմ համար վճարում են 243,13 դոլար:

Partner news
 Ուշագրավ
«Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը
Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ
Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար
Partner news