Եվրոյի գոտում գործազուրկների թիվը գերազանցում է 18 մլն![]() 1 սեպտեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - 2012թ հուլիսին եվրագոտում առանց աշխատանքի մնացած քաղաքացիների թիվը գերազանցում է 18 մլն, իսկ գործազրկության ընդհանուր մակարդակը կազմում է 11.3 տոկոս: Այս մասին ասվում է Eurostat-ի պաշտոնական մամուլի հաղորդագրությունում: Համեմատելու համար, 2011-ի հուլիսին եվրագոտում գործազրկության մակարդակը կազմում էր 10.1 տոկոս: Ինչպես նշում է Agence France-Presse-ը, գործազրկության ընթացիկ մակարդակը ռեկորդային է` սկսած 1995թ: Ընթացիկ տարվա մայիսին գործազրկության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Իսպանիայում` 25.1 տոկոս և Հունաստանում` 23.1 տոկոս: Ամենացածրը` Ավստրիայում (4,5%), Նիդերլանդներում (5,3%), Գերմանիայում և Լյուքսեմբուրգում(5,5%): Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |