Հունգարիան իրեն թուրքական երկիր է համարում, կարծում է եվրոպացի փորձագետը 3 սեպտեմբերի 2012 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելն ունի ոչ այնքան երկարաժամկետ միջազգային, որքան PR հետևանքներ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է Քաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն Մատեուշ Պիսկորսկին: Նրա խոսքով, Հունգարիայի համար, որը չէր սպասում դեպքերի նման զարգացում, ամենից առաջ հերթական հարված է երկրի հեղինակությանը, առավել ևս, որ Բուդապեշտի պատասխաններն այդքան վստահ չեն հնչում, իսկ հայկական կողմն ունի բավական հզոր աջակցություն, այդ թվում նաև ԱՄՆ պետդեպարտամենտը: «Ռամիլ Սաֆարովի գործը, ով նախկինում անհայտ մարդասպան էր, սկսել են քննարկել եվրոպական ԶԼՄ-ները: Ադրբեջանի համար PR հետևանքներն ակնհայտ են, բայց հաշվի առնելով Բաքվի մոտեցումը, դա հատկապես չի հուզում ադրբեջանական ղեկավարությանը: Իլհամ Ալիևի որոշումն ամենից առաջ ապացուցում է, որ ժամանակակից Ադրբեջանն իր ազգային ինքնությունը կառուցում է արժեքների վրա, որոնք անընդունելի են եվրոպական քաղաքակրթության համար: Պետք է նշել, որ Հունգարիան նույնպես խնդիրներ ունի ժամանակակից ինքնությունը որոշելու հետ կապված. շատ հունգարացի քաղաքական գործիչներ խոսում են իրենց սեփական հունգարական թուրքական ժառանգության մասին, Բուդապեշտում անցկացվում է կուրուլթայ`թուրք ժողովուրդների համագումար: Այս պարագայում բարդ է գնահատել, թե ինչպիսի դեր է խաղացել Ադրբեջանի հետ ընդհանուր «մշակույթի» և ընդհանուր արմատների զգացությունը»,- ասել է Պիսկորսկին: Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |