Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ առևտրի նախարարության տվյալների ֆոնին12 սեպտեմբերի 2012 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները սեպտեմբերի 11-ի սակարկությունների արդյունքում բարձրացել են հունիս ամսին ԱՄՆ արտաքին առևտրի հավասարակշռության վիճակագրության հրապարակման ֆոնին, ինչպես նաև տնտեսության հետագա խթանման իշխանությունների պատրաստակամության մասին Չինաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունների, վկայում են բորսաների տվյալները: Ամերիկյան WTI թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը սակարկությունների ավարտին բարձրացել է 0,63 դոլարով կամ 0,7 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 97,17 դոլար: Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,59 դոլարով կամ 0,5 տոկոսով` հասնելով 1 բարելի համար 115,4 դոլարի: Չինաստանի պետխորհրդի ղեկավար Վեն Ցզյաբաոյի հայտարարություններն այն մասին, որ ՉԺՀ տնտեսական աճի տեմպերն աստիճանաբար կայունանում են, դրական են ընդունվել: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |