Ռասմուսեն. Երևանում ես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ցույց չտեսա

Ռասմուսեն. Երևանում ես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված ցույց չտեսա

PanARMENIAN.Net - Հայաստան կատարած այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդեսր ֆոգ Ռասմուսենը չի հանդիպել ՆԱՏՕ-ի դեմ ուղղված որևէ ցույցի: Այդ մասին Ռասմուսենն ասել է Euronews-ին տված հարցազրույցում: Ըստ Ռասմուսենի, Հայաստան իր այցելության ժամանակ բողոքի ակցիաներ են կազմակերպվել Ադրբեջանի կողմից Սաֆարովի ներման դեմ: Ինքը Ռասմուսենը մարդասպանի ազատ արձակումն անվանել է «ցավալի փաստ» և նշել, որ այդ սարսափելի հանցագործությունը չպետք է փառաբանվի: «Ես չափազանց մտահոգված եմ նրանով, որ Սաֆարովի ներումը չի նպաստում խաղաղության հաստատմանն ու համագործակցությանը տարածաշրջանում»,-ասել է Անդերս ֆոգ Ռասմուսենը:

2004թ. փետրվարի 19-ին լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը Բուդապեշտում գազանաբար կացնահարվեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:

2006թ. ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվեց ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005թ. փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:

Օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվեց մայորի կոչում, նոր բնակարան, վճարվեց 8 տարվա աշխատավարձը: Ի պաստասխան Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Մինչդեռ հունգարական կողմը պնդում է, որ Բաքուն հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովը կշարունակի կրել պատիժն Ադրբեջանում, ոչ պակաս քան 25 տարի:

Ըստ որոշ տվյալների Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանի կողմից 2-3 մլրդ եվրոյի պարտատոմսեր գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը դա հերքում է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---