Նավթը թանկանում է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման մտավախությունների ֆոնին![]() 17 սեպտեմբերի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը շարունակում են ավելանալ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի ապակայունացման մտավախությունների ֆոնին, ինչը կարող է հանգեցնել հումքի մատակարարման խափանումների, վկայում են սակարկությունների տվյալները: Ամերիկյան WTI (Light Sweet Crude Oil) նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.14 դոլարով կամ 0.14 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 99.14 դոլար: Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.31 դոլարով կամ 0.27 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 116.97 դոլարի: Անցած շաբաթ մի շարք մահմեդական երկրներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ ինտերնետում «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի հայտնվելու դեմ: Բենգազիում արմատականները գրոհել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա, մահացել են 4 հոգի, այդ թվում` ամերիկյան դեսպանը Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |