Բաքուն բողոքում է Չինաստանին Հայաստանից և «օգնություն» խնդրում

Բաքուն բողոքում է Չինաստանին Հայաստանից և «օգնություն» խնդրում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը «հուսով է օգնություն ստանալ» ՄԱԿ ԱԽ մշտական անդամ Չինաստանից ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյատ Ասկերովը հինգշաբթի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի (խորհրդարան) պատվիրակության հետ, որը գլխավորում է արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Լի Ջաոսինը:

Ասկերովն, օգտվելով առիթից, բողոքել է, որ Ադրբեջանը «օկուպացիայի է ենթարկվել Հայաստանի կոմիղ, որը շարունակում է անտեսել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»: Ընդ որում նա «մոռացել է» հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող Արծվաշենի, Շահումյանի, Գետաշենի և ԼՂՀ այլ 18 գյուղերի շարունակվող օկուպացիայի մասին: Իսկ խոսելով միջազգային իրավունքի նորմերի մասին, անշուշտ, ոչ մի խոսք չի ասել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման մասին, որին Հունգարիան արտահանձնեց Բաքվին, ինչն Ադրբեջանի հասցեին խիստ քննադատության պատճառ հանդիսացավ համաշխարհային հանրության կողմից:

Իր հերթին, Լի Ջաոսինը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում միանշանակ է՝ հակամարտությունը պետք է խաղաղ լուծում ստանա: «Մենք կողմ ենք, որ խնդրի խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քաղաքական հնարավորություններն աճեն»,-ասել է նա:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---