Բարսելոնայում և Մադրիդում Հայաստանի Անկախության օրվան նվիրված համերգներ են տեղի ունեցել24 սեպտեմբերի 2012 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Բարսելոնայի Սանտա Կոլոմե շրջանի թաղապետարանի դահլիճում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Կատալոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից կազմակերպվեց ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա էին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում Հայաստանի Հանրապետության Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, շնորհավորական ուղերձով ներկաներին դիմեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Բարսելոնայի հայաշատ Սանտա Կոլոմա շրջանի քաղաքապետ տկն. Նուրիա Պարլոնն իր խորին հարգանքն ու ջերմ վերաբերմունքն արտահայտեց Հայաստանի և հայ ազգի նկատմամբ` ընդգծելով Բարսելոնայում բնակություն հաստատած հայերի աշխատասիրությունն ու օրինապահ կեցվածքը: Պաշտոնական ելույթներին հետևեց հայկական երաժշտության համերգ: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Մադրիդում` Սանտա Կարմելիտաս եկեղեցու սրահում: Միջոցառումը կազմակերպվել էր համատեղորեն` Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի հայկական եկեղեցու ծխական խորհրդի կողմից: Հրավիրյալները ներկա գտնվեցին սուրբ պատարագին, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը, այնուհետև հրավիրյալների ուշադրությանը մատուցվեց փոքրիկ համերգ, որին հայկական և եվրոպական դասական երաժշտության կատարումներով հանդես եկավ «Կատարինա Գուրցկա» երաժշտական կենտրոնի դասախոս, ջութակահար Արամ Ասատրյանը և դաշնակահարուհի Տատյանա Ստուդյոնովան: Համերգին հանդես եկան նաև Մադրիդի կիրակնօրյա դպրոցի սաները` հայկական երգերի և բանաստեղծությունների կատարմամբ: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |