Հայաստանի ԱԱԽ աշխատակազմի բյուջեի կատարողականը 98,9 տոկոս է![]() 25 սեպտեմբերի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի պետական բյուջեով Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացվել է ընդամենը 344 մլն դրամ, որը բացառապես ուղղվել է «ԱՊՀ աշխատակազմի պահպանում» խորագրով ընթացիկ ծախսերի վրա: Այդ մասին սեպտեմբերի 25-ին Աժ-ում բյուջետային լսումների ժամանակ ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը: Ըստ նրա, 2011 թվականին ԱԱԽ աշխատակազմի բյուջեի կատարողականը 98,9 տոկոս է: Արտաշես Ավոյանը հավելել է նաև, որ 2011թ. ԱԱԽ նոր պարտավորություննր չի ստանձնել և պետբույջեի հանդպե պարտքեր չունի: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ շուրջ 44 մլն դրամ ծախսվել է արտերկիր գործուղումների վրա: Ավոյանը պարզաբանել է, որ ԱԱԽ-ն համակարգում է մի քանի միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքը, որոնք համագործակցում են ՆԱՏՕ-ի, ԵՄ և ՀԱՊԿ հետ, ինչով էլ պայմանավորված է գործուղումների մեծ քանակը՝ նիստերին, համաժողովներին, նստաշրջաններին, սեմինարներին մասնակցելու նպատակով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |