ՀԿԵ-ում անցկացվում է ենթակառուցվածքի աշնանային զննում

ՀԿԵ-ում  անցկացվում է ենթակառուցվածքի աշնանային  զննում

PanARMENIAN.Net - Հարավկովկասյան երկաթուղում անցնում է ենթակառուցվածքի աշնանային զննումը: Հատուկ հանձնաժողովը՝ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, այսօր կքննի Այրումից մինչև Գյումրի երկաթուղային հատվածը, ասվու է ընկերության հաղորդագրության մեջ:

Մինչև նոյեմբերի 15-ը անցնելու է գծի, հարակից տարածքների, արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի միջոցների զննումը:

Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը զննման կենթարկվի ՀԿԵ-ի լոկոմոտիվային և մոտորավագոնային ամբողջ շարժակազմը: Զննման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգերի, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին:

Ենթակառուցվածքի զննման ժամանակ հանձնաժողովների ուշադրության կենտրոնում կլինեն կարևորագույն հանգույցներում և կայարաններում ձնամաքրման միջոցների պատրաստվածությունը, վերանորոգման աշխատանքների ընթացքը, կադրերի, ծառայողական-տեխնիկական շենքերի և կոմունալ տնտեսության պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև երկաթուղայինների համար աշխատանքի և հանգստի պայմանների ստեղծումը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---