ՀՀ վարչապետ. Ռուսական գազի վերաբերյալ բանակցությունները դեռևս չեն ավարտվել և որևէ կերպ կապված չեն նախագահական ընտրությունների հետ![]() 3 հոկտեմբերի 2012 - 19:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի սակագնի վերաբերյալ բանակցությունները և գազի հնարավոր թանկացումների ժամկետները որևէ կերպով կապված չեն փետրվարին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում պատասխանելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Վարչապետի խոսքով, այժմ ՀՀ էներգետիկայի նախարարությունը ռուսական կողմի հետ քննարկում է գազի սակագնի և մի շարք այլ հարցեր, սակայն գազի վերաբերյալ բանակցություններն առայժմ ավարտված չեն: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ռուսական կողմն ունի խաղի իր կանոնները և ամեն տարի բանակցություններ են տարվում գազի սակագնի վերաբերյալ, որը «որոշվում է կոնկրետ բանաձևով, որը ենթադրում է, որ ելնելով շուկայի կոնյուկտուրայից, գազի սակագինը կարող է ավելանալ կամ նվազել»: Այժմ Հայաստանը 1000քմ գազը «Գազպրոմից» սահմանում գնում է 180 դոլարով: Ավելի վաղ ենթադրվում էր, որ 2012թ ապրիլի 1-ից գազի սակագինը կթանկանա, սակայն այդ մասին ոչինչ չի հաղորդվել: Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հաղորդել էր, որ Հայաստանում գազի սակագինը կվերանայվի: Հարկ է նշել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը , ով օգոստոսի 7-8 աշխատանքային այցով ՌԴ-ում էր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու երկրները ռուսական գազի վերաբերյալ փոխադարձ համաձայնության են եկել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |