Գագիկ Բեգլարյան. Հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա

Գագիկ Բեգլարյան. Հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանա

PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հարցը չի քննարկվում: Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին կառավարության հոկտեմբերի 4-ի նիստից հետո: Նախարարը նշել է, որ նախարարությունը ևս ահազանգեր ստացել է այդ մասին: «Եթե հասարակական տրանսպորտի ուղեվարձի գների բարձրացման հարցը քննարկվի, մենք կհայտնենք դրա մասին»,-ասել է տրանսպորտի և կապի նախարարը:

Վերջերս հանրության շրջանում լուրեր են շրջանառվում հասարակական տրանսպորտի ուղեվարձի հնարավոր բարձրացման վերաբերյալ, ինչը մտահոգություն է առաջացրել քաղաքացիների մոտ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---