Հոկտեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,56 դրամ![]() 5 հոկտեմբերի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 405.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ: Միաժամանակ, հոկտեմբերի 5-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 407,56 դրամ` հոկտեմբերի 4-ի համեմատ կրճատվելով 0,82 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 530,24 դրամ` ավելանալով 1,59 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0,04 կետով` կազմելով 13,17 դրամ: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |