Կայացել է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը

Կայացել է ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի ունեցավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում էր ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական պատվիրակությունը ղեկավարում էր գլխավոր բանակցող, ԵՀ Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը:

Բանակցային փուլի ընթացքում տասը բանակցային խմբերի շրջանակներում քննարկվեցին տասը ուղղություններով ապագա համաձայնագրի տեքստերի նախագծերը` Ապրանքների առևտուր, Մրցակցություն, Առևտրի տեխնիկական խոչընդոտներ, Մաքսային հարցեր, Կայուն զարգացում, Մտավոր սեփականության իրավունքներ, Ծագման կանոններ, Թափանցիկություն, Առևտրի պաշտպանական միջոցներ և Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ: Զգալի առաջընթաց է գրանցվել բոլոր ուղղություններով ընթացող բանակցություններում, իսկ երկու ուղղություններով բանակցային տեքստերը համաձայնեցվել են: Բանակցային փուլի վերջում ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվեցին կողմերի պարտավորություններն ու պայմանավորվածությունները` բանակցությունների հաջորդ` երրորդ փուլի նախապատրաստման նպատակով:

ԽՀԱԱԳ բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է անցկացնել սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը` Բրյուսելում: Այդ փուլի ընթացքում կշարունակվեն բանակցությունները վերոնշյալ ուղղություններով, ինչպես նաև կբանակցվեն լրացուցիչ չորս ուղղություններով բանակցային նոր տեքստերի նախագծերը` Ծառայությունների առևտուր, Պետական գնումներ, Վեճերի կարգավորում և Էներգետիկա:

Partner news
 Ուշագրավ
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է
ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին
Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը
Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է
Partner news