Ամերիաբանկին շնորհվել է IFC նոր մրցանակ![]() 10 հոկտեմբերի 2012 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային խմբի անդամ IFC-ի /Միջազգային ֆինանսական կորպորացիա/ կողմից Ամերիաբանկը ճանաչվել է որպես Լավագույն թողարկող բանկ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` Առևտրի ֆինանսավորման GTFP ծրագրի ներքո էներգիայի արդյունավետ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency): Մրցանակը հանդիսավոր պայմաններում հանձնվել է Ամերիաբանկի Կորոպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանին` Դուբայ քաղաքում IFC-ի կողմից կազմակերպված բանկային գործընկերների 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ, որին մասնակցել է աշխարհի շուրջ 52 երկրի 150 կազմակերպություն: Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Սուրեն Քոչարյանը նշեց. «Ընդլայնելով գործունեությունը առևտրի ֆինանսավորման ոլորտում`Ամերիաբանկը նախապատվություն է տալիս այն նախագծերի ֆինանսավորմանը, որոնք բիզնեսի ծավալմանը զուգընթաց նպաստում են էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Միաժամանակ մենք պատշաճ ուշադրության ենք արժանացնում բանկի գործունեության հետ կապված էկոլոգիական և սոցիալական ռիսկերի կառավարմանը` դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բանկն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է էներգիայի արդյունավետ օգտագորման, ինչպես նաև բնապահպանական ու սոցիալական իրավական ակտերով`կիրառելով տեղական և միջազգային լավագույն փորձը»: 2011թ. առևտրի ֆինանսավորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպես ամենաակտիվ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մեջ` Ամերիաբանկը IFC-ի կողմից արժանացել է «GTFP Award 2010» մրցանակին, որն առաջին անգամ է շնորհվել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |