ՌԴ տրանսպորտի նախարար. Ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար

ՌԴ տրանսպորտի նախարար. Ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը գտնում է, որ ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի տնտեսության համար: Այդ մասին նա հայտարարել է Երևանում այսօր մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» համաժողովում : Նա նշել է նաև, որ առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը կքննարկեն հայկական կողմի մասնակցության հեռանկարներն ու ձևաչափը ԱՊՀ ինտեգրման գործընթացներին:

Հիշեցնելով, որ մի քանի օրից ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից վավերացված ԱՊՀ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, Մաքսիմ Սոկոլովը կարևորեց Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև միասնական տնտեսական տարածքի ձևավորումը: Հստ նրա, հեռանկարում դա կլինի ընդհանուր շուկա միասնական տնտեսական իրավական նորմերով, որի շրջանակներում կապահովվի մարդկանց ու կապիտալի ազատ տեղաշարժը, առևտուրը:

Partner news
 Ուշագրավ
«Արմավիայի» 6 օդանավերը կանգնած կմնան օդանավակայանի տարածքում մինչ դատավարության ավարտը
Գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ բնակիչ բաժանորդների համար 1 կվ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ
Ըստ Գ. Բաղրամյանի, էլէներգիայի գինն իսկապես վերանայելու անհրաժեշտություն կար
Partner news