Հայաստանում կզարգանան նաև փոքր ջերմոցները![]() 15 հոկտեմբերի 2012 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայկական բերքի առաջմղման կենտրոնը (ՀԲԱԿ) նախաձեռնել է Հայաստանում փոքր ջերմոցների զարգացման գործընթաց, որի նպատակն է հնարավորություն ընձեռելանհատ գյուղացիներին և ֆերմերային տնտեսություններին, փոքրածավալ ներդրումներով կառուցել ու շահագործել նոր տեխնոլոգիաներով, ջերմախնայող, համեմատաբար բարձր բերքատվություն ապահովող թաղանթապատ ջերմոցներ: Այս ուղղությամբ ՀԲԱԿ-ը աշխատանքներ է տանում ֆրանսիական, հոլանդական, իսրայելական և այլ երկրների ջերմոցներ արտադրող ընկերությունների հետ: Ընկերությունն արդեն ստացել է 400քմ. և ավել տարածքով մի քանի տիպի ջերմոցների կառուցման առաջարկներ: Կախված ջերմոցի տեսակից և չափերից ջերմոցի 1քմ. արժեքը կկազմի 12-30 ԱՄՆ դոլար, ասվում է Կենտրոնի հաղորդագրությունում: Աշխատանքներ են տարվում նաև այդ ջերմատներում մատչելի պայմաններով կաթիլային ոռոգման, ջեռուցման արդյունավետ, ինչպես նաև այլընտրանքային ջեռուցման համակարգերի ներդրման ուղղությամբ, ինչը կնվազեցնի ջեռուցման, ոռոգման և պարարտանյութերի օգտագործման համար կատարվող ծախսերը՝ դրանով իսկ բարձրացնելով ջերմատների արդյունավետությունը և մրցունակությունը: Նշված համակարգերը կարող են ներդրվել նաև ավելի վաղ կառուցված ջերմոցներում: Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանը նշեց, որ ՀԲԱԿ-ը պատրաստ է աջակցել, թե' արդեն կառուցված ջերմոցներում կաթիլային ոռոգման և ջեռուցման արդյունավետ համակարգերի ներդրմանը, թե' նոր ջերմոցների կառուցմանը: Partner news ԿԲ. Հայաստանի ֆինանսական հատվածն առաջին անգամը չէ, որ ընդառաջում է վարկառուներին Գագիկ Մակարյան. Իսկ ո՞ւմ հաշվին է իրականացվելու սուբսիդավորումը Սնդդամթերքի անվտանգության ապահովումը ԵՄ հետ ազատ առևտրի մասին պայմանագրին Հայաստանի միանալու գլխավոր պայմաններից է Վահրամ Աթանեսյանն առաջարկեց համապատասխան տեղեկատվություն զետեղել օտարերկրյա ներդրողենրի համար Economist ամսագրում Partner news |