«Արմավիան» պնդում է, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եկել ավիաընկերության նոր բաժնետերը![]() 17 հոկտեմբերի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի: «Արմավիա»-ից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ ընկերությունն ամենն օր էլ մուծումներն անում է: Վերջիններս վստահեցնում են, որ այն փաստը, որ ընկերությունը շուտով կունենա նոր բաժնետեր, դուր չի եկել «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը: Իսկ այսօրվա չվերթների դադարեցումն անհիմն են համարում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |