Ո՞վ է «Արմավիայի» նոր բաժնետերը. Դա կոմերցիոն գաղտնիք է![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը չի հաղորդում, թե ով է ընկերության նոր բաժնետերը: «Դա կոմերցիոն գաղտնիք է, երբ ժամանակը գա, մենք կհայտարարենք այդ մասին»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են «Արմավիայում»: Ավիաընկերությունը հաղորդել է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից «Արմավիայի» չվերթների սպասարկման դադարեցումը կապված է նրա հետ, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար: Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |