ՀՀ գյուղնախարարն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները![]() 17 հոկտեմբերի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան ,b>Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերիային, վերջինիս խնդրանքով, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Այցը քաղաքավարական էր: Շնորհավորելով հյուրին դիվանագիտական նման բարձր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ, նախարարը համառոտակի ներկայացրեց Հայաստանի գյուղատնտեսության իրավիճակը, զարգացման միտումներն ու ծրագրերը: «Չնայած վերջին տարիներին արձանագրված դրական տեղաշարժերին գյուղատնտեսության զարգացման մեջ, մենք դեռ լուրջ անելիքներ ունենք և անչափ կարևորում ենք դրսի փորձի ընդօրինակումը: Ձեր երկիրը զարգացած անասնապահության երկիր է, և հատկապես այս ոլորտում է ցանկալի սերտացնել համագործակցությունը մեր երկու երկրների միջև»,- նշեց նախարարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Դիեգո Ռիվերան պատրաստակամություն հայտնեց իր գործունեությամբ հնարավորինս օժանդակել հայ-արգենտինական համագործակցության զարգացմանը: Նա նշեց, որ առաջիկա գործակցության ուղիների որոշակիացման համար ինքը բերել է Գյուղատնտեսական և Արդյունաբերական Տեխնոլոգիաների Ազգային Ինստիտուտների գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն և կցանկանար դրանց վերաբերյալ ստանալ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարծիքը համագործակցության հնարավորությունների մասին: Մեկ անգամ ևս կարևորելով գյուղատնտեսության ոլորտումհամագործակցության զարգացման անհրաժեշտությունը, կողմերըվերահաստատեցին իրենց պատրաստակամությունն առաջիկա համատեղ ծրագրերի իրականացմանը, ըստ ամենայնի աջակցելու վերաբերյալ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |