Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը մասնակցել են ԵԺԿ վեհաժողովին

Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը մասնակցել են ԵԺԿ վեհաժողովին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը և խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հոկտեմբերի 16-ին Բուխարեստում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովին:

Կուսակցության լրատվական ծառայությանից հայտնում են, որ ԵԺԿ միջոցառումների շրջանակներում Փոստանջյանը և Սաֆարյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել տարբեր երկրներից ժամանած անդամ-կուսակցությունների պատվիրակների, ԵԺԿ պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումներ են կայացել, մասնավորապես, ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի, փոխնախագահ Յացեկ Սարյուզ Վոլսկու, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, այլ ազգային պատվիրակությունների ու Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավորների հետ:

«Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են կուսակցության գործունեության, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, ԵԺԿ-«Ժառանգություն» լիարժեք համագործակցության մասին: Զրուցակիցները նաև հետաքրքրվել են տարածաշրջանային ու արտաքին քաղաքական հարցերի շուրջ «Ժառանգության» դիրքորոշումներով: Այսօր «Ժառանգության» պատվիրակները մասնակցում են «Պատասխանը՝ ավելի շատ Եվրոպա» խորագրով ԵԺԿ 21-րդ համագումարին, որի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---