EUBC հատուկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային

EUBC հատուկ շնորհավորական ուղերձ  է հղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1- 7-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանի հավաքականի հաջող ելույթի կապակցությամբ, Բռնցքամարտի եվրոպական կոմիտեն (EUBC) հատուկ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանի խոսքերով, իրենք կարող են հպարտանալ հայ մարզիկներով, որոնք արժանավայել են հանդես եկել առաջնությունում, հաղորդում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականը առաջնությանը մասնակցել է 14 մարզիկներով, որոնցից 2-ը դարձել են արծաթե և 5-ը` բրոնզ մեդալակիրներ: Արծաթե մեդալների են արժանացել Արման Անտոնյանը և Ալյոշա Ստամբոլցյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել Աշոտ Մխիթարյանը, Ռազմիկ Անտոնյանը, Հարություն Մնացականը, Զաքար Խաչատուրյանը և Վան Մելքումյանը:

Partner news
 Ուշագրավ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Partner news