Երևանում բացվել է «Dalma Garden Mall» առևտրի ու զվարճանքի կենտրոնը

Երևանում բացվել է «Dalma Garden Mall» առևտրի ու զվարճանքի կենտրոնը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հոկտեմբերի 20-ին պաշտոնապես բացվեց հանրապետությունում խոշորագույն «Dalma Garden Mall» առևտրի ու զվարճանքի կենտրոնը

Կենտրոնը կառուցել է Dalma Invest դեվելոփերական ընկերությունը 50 մլն դոլարով՝ ռուաստանյան Tashir Group-ի հետ աֆիլիացված: 43 500 քմ մակերեսի վրա տեղակայվել են այնպիսի բրենդեր, ինչպիսիք են Zara, GAP, Marks&Spencer, Armani Jeans, Bershka, Pull&Bear,, մանկական հագուստի Kid’s Clothes, «Նաշ» գիպերմարկետը:

«Dalma Garden Mall» նախատեսված է տարբեր տարիքային խամբերի և տարբեր եկամուտով անձանց համար, գործելու է 700 մեքենայի համար նախատեսված կայանատեղի: Կենտրոնում գործելու է նաև զվարճանքների գոտին՝ բոուլինգ, երեք դահլիճով «Սինեմա սթար» մուլտիպլեքս, մանկական խաղահրապարակ:

«Dalma Garden Mall»-ի բացման կապակցությամբ տեղի կունենա տոնական համերգ, որին կմասնակցեն «Ռեինկարնացիա» խումբը, Հասմիկ Կարապետյանը, Սոֆի Մխեյանը, Էմմա Ասատրյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Էմմին, համերգը կվարի Արսեն Գրիգորյանը:

Partner news
 Ուշագրավ
1 շաբաթ առաջ ծիրանի մթերումը սկսել է «Սպայկա» ընկերությունը և արդեն հասցրել է 3.000տ արտահանել
«Ափսոս չէ՞, որ հայկական դրոշով օդանավերը կանգնած են մնացել արևի տակ, այն ժամանակ, երբ կարող էին թռիչքներ իրականացնել», - նշեց նա:
«Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու հարցն են քննարկել Ալեքսեյ Միլլերը և Արմեն Մովսիսյանը
Նախատեսվում է, որ ջրի մատակարարման գինը կնվազի՝ 174, 059 դրամից նվազելով մինչև 166,044 դրամ 1 խմ ջրի համար
Partner news