Մասուդ Մոհամմադիան. Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար![]() 23 հոկտեմբերի 2012 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Իրանը բարձրացնում է Հայաստանի հետ համագործակցության մակարդակը նոր համաձայնագրերի կնքումից հետո: Այդ մասին հաղորդել է Արևելյան Ադրբեջանի Գյուղատնտեսական ջիհադի բաժանմունքի գլխավոր տնօրեն Մասուդ Մոհամմադիանը Հայաստանի Արմավիրի մարզի նորարարական կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ: Մոհամմադիանը, նշելով, որ Հայաստանը հիանալի շուկա է Արևելյան Ադրբեջանի համար, հայտարարել է Հայաստանի հետ առևտրատնտեսության համագործակցության մեծ պոտենցիալի մասին, հաղորդում է IRNA-ն: Նրա խոսքով, տարբեր փորձագիտական խմբերի փոխանակումը, հատկապես գյուղատնտեսության և բնական պաշարների ոլորտում, դրական կանդրադառնա հայ-իրանական կապերի վրա: Ավելի վաղ իրանական Արևելյան Ադրբեջան նահանգի և Արմավիրի մարզի միջև պայմանագիր է կնքվել հակակարկտային կայաններ գնելու մասին: Արմավիրի «Բարվա» նորարարական կենտրոնի հետ ստորագրած պայմանագրի համաձայն, իրանական կողմը ձեռք կբերի հակակարկտային կայաններ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |