ԱՄՆ դեսպանը շնորհավորել է վարչապետին ՀԲ «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ![]() 24 հոկտեմբերի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆֆերնի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ: Դեսպան Հեֆֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարևորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում: Դեսպանը նաև հիշատակել է հարկերի վճարման և ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: Հեռախոսազրույցի ավարտին դեսպան Ջոն Հեֆֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման և մասնավորապես գործարար միջավայրի բարելավման նպատակով: Ի պատասխան` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել համագործակցությունը շարունակելու հայկական կողմի պատրաստակամությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |