Լևոն Շիրինյան. ԱՄՆ նախագահական ընտրություններում կհաղթի Բարաք Օբաման![]() 27 հոկտեմբերի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Համոզված եմ, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տոնելու է Բարաք Օբաման: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` հավելելով, որ «դեմոկրատներին այդ հաղթանակը դժվարությամբ կտրվի»: Շիրինյանն ավելացրեց, որ դեմոկրատների հաղթանակը Հայաստանի համար ձեռնտու է, քանի որ վերջիններս Ռուսաստանին չեն դիտում որպես համար առաջին թշնամի և Իրանի դեմ շատ խիստ քաղաքականություն չեն վարում: «Դեմոկրատների հաղթանակի դեպքում «լողալու» մեր հնարավորությունները շատանում են»,- հավելեց նա: Մյուս կողմից նա փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչու ոչ Օբաման և ոչ էլ Միթ Ռոմնին չեն հանդիպել հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ: «Կարծում եմ այստեղ երկու հնարավոր պատճառ կա. մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և ոչ մեկը չի ցանկանում խոսել այդ մասին ու պատասխանատվություն վերցնել` ընդդեմ Թուրքիայի»,- պարզաբանեց քաղաքագետը: Ըստ նրա, երկրորդ պատճառն այն է, որ 1990-ական թվականներից հետո ԱՄՆ-ն ցանկանում էր Կովկասում ունենալ եվրոպական քաղաքականություն վարող երկիր, ու քանի որ այն եղավ Վրաստանը, ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառեց: Partner news Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ելույթ են ունենում Նախախորհրդարանի անդամները Գրիգորի Այվազյանը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ՀՀԿ-ի համար ամենաբարենպաստ պայմաններն են արմատական բարեփոխումներ կատարելու համար, կարծում է Խոսրով Հարությունյանը Նա նկատեց, որ գազը մեկ տարուց ավելի թանկացել է, սակայն այդ մասին միայն ընտրություններից հետո հայտարարեցին Partner news |