«Առավոտ». Չկա այն ընդդիմադիր կուսակցությունը, որը կհաղթի ընտրություններում![]() 1 նոյեմբերի 2012 - 10:09 AMT PanARMENIAN.Net - «Առավոտ»-ի հետ զրույցում ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում քաղաքական որևէ ուժի կողմից իշխանությանն այլընտրանք հանդես գալու հնարավորությանը` նշել է. «Իմ համոզմամբ` ներկայումս Հայաստանում չկա այն ընդդիմադիր կուսակցությունը, որն ընդունակ լինի միայնակ, ապավինելով միայն սեփական ուժերին, հաղթել նախագահական ընտրություններում անգամ ընտրակեղծարարությունը բացառելու պարագայում: Այդ կուսակցություններից ոչ մեկը նաև չունի իր շարքերում այն թեկնածուին, որն ընդունելի կլիներ որպես ընդդիմության միասնական թեկնածու: Սա չի նշանակում, որ ամեն ինչ կանխորոշված է, և Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը կշարունակվի ևս հինգ տարի»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |