Նոր հնարավորություններ՝ Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան համագործակցության համար![]() 1 նոյեմբերի 2012 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը շնորհակալություն է հայտնել Գյումրի քաղաքի առաջ ծառացած խնդիրներին նկատմամբ դեսպանի ցուցաբերած ուշադրութան համար և տեղեկացրել, որ ցանկանում է ավելի սերտացնել Գյումրու քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցությունը և հայտնել է քաղաքի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և քննարկման իր պատրաստակամութան մասին: Պատասխան խոսքում դեսպանը շնորհավորեց Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների խորացման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |