Այսօր «ՌեԱնիմանիա»-ն կներկայացնի ֆրանսիական և գերմանական անիմացիա (վիդեո) 6 նոյեմբերի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Այսօր, Մոսկվա կինոթատրոնում, ժամը 16:30-ին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակում UNIFRANCE կազմակերպությունը կներկայացնի ֆրանսիական լավագույն ֆիլմերի հատուկ ցուցադրություն: Ժամը 18.30-ից կներկայացվի գերմանական անիմացիա: Տարածաշրջանի միակ անիմացիոն փառատոնը` «ՌեԱնիմանիան» բացվել է նոյեմբերի 3-ին: Փառատոնն այս տարի համագործակցում է Հակոբ Կոջոյան կրթահամալիրի, Այբ ավագ դպրոցի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի, Նարեկացի արվեստի միության հետ: Ֆիլմերի ցուցադրությունը լինելու է անվճար բոլորի համար: Այս տարի փառատոնում ներկայացված է 400 անիմացիա` 42 երկրից: Ավանդական դարձած մրցութային ծրագրերին միացել է ևս մեկ` երաժշտական անվանակարգը: Փառատոնն այս տարի նշում է ռուսական անիմացիայի 100-ամյակը, ինչպես նաև անիմացիայի հայ երախտավոր Վլադիմիր Մայիլյանի նվիրված ծրագիր է ներկայացնում: «ՌեԱնիմանիա» 4-րդ միջազգային փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |