Կառավարությունը հանձնարարել է զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով![]() 6 նոյեմբերի 2012 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հանձնարարել է ԱԳՆ-ին զբաղվել Իրանից պոլիմերային հումքի ներկրման հարցով: «Այս պահի դրությամբ ԱԳՆ-ն բանակցում է Իրանի համապատասխան գերատեսչությունների հետ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով»,-ասել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել էպոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի։։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ( գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով, հայտնում է ՀԱԳ(Գ)Մ լրատվական ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |